211652_close_icon
views-count1173 դիտում article-date 23:44 26-11-2019

Հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 25-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Մովսիսյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանը, Միգարա Դե Սիլվան և «Հայաստան պետական հատվածի արդիականացում» 3-րդ ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը: Ողջունելով հյուրերին` Վարդան Մովսիսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի՝ պետական հատվածի արդիականացման ծրագրի և գործող պայմանագրի շրջանակներում մշակված տեխնիկական առաջադրանքներին ու միջազգային ստանդարտներին համապատասխանող, Երևանում և մարզերում օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները: Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակելու սերտ և արդյունավետ համագործակցությունը նաև հետագայում: Հանդիպմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերից զատ քննարկվեցին նաև հետագա համագործակցության զարգացման հեռանկարները: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր