211652_close_icon
views-count979 դիտում article-date 20:01 26-11-2019

ՀՀ գլխավոր դատախազությունում ՀԲ առաքելության հետ քննարկվել են քրգործերի կառավարման թվային համակարգի ներդրման խնդիրները

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հանրային հատվածի արդիականացման ծրագրի առաքելության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ստեղծման շրջանակներում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման ընթացքին և կառուցակարգերին վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ թվային համակարգի հնարավորինս շուտ ներդրման նպատակով արդեն նախաձեռնվել է նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծով նախատեսվող ընթացակարգային նոր լուծումներին համապատասխանեցնելու, դրա հիման վրա տեխնիկական առաջադրանքի հստակեցման գործընթացը: Ըստ Արմեն Հարությունյանի՝ դատախազության համար քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրումը կարևոր է հատկապես այն առումով, որ նպաստելու է դատախազական հսկողության գործառույթների իրականացման օպերատիվությանն ու արդյունավետությանը, ինչպես նաև ստեղծելու է ռեսուրսների զգալի խնայողության հնարավորություն: Հանդիպման ընթացքում կարևորվել է նոր թվային համակարգի ներդրումն առավելագույնս նպատակային դարձնելու համար միջազգային փորձի ուսումնասիրումը, ինչպես նաև տեղի մասնագիտական շրջանակների վերապատրաստումը: ՀԲ առաքելության ղեկավար Միգարա դե Սիլվան վստահություն է հայտնել, որ քրեական դատավարության նոր օրենսգքրի մշակման գործընթացի ավարտման տեսանելի հեռանկարը նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանված ժամկետներում «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրով» նախատեսված այս նախագծի վերջնական իրականացման համար:

Նմանատիպ նյութեր