211652_close_icon
views-count2506 դիտում article-date 19:16 26-11-2019

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված 7.5 կգ դեղամիջոց և թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները նոյեմբերի 26-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հսկողություն են իրականացրել Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից ժամանած տրանսպորտային միջոցի, վարորդի և ուղևորի նկատմամբ: Հսկողության արդյունքում տրանսպորտային միջոցի շարժիչի հատվածից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 7.5 կիլոգրամ տարբեր անվանումներով դեղամիջոց, իսկ մեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Տ.Մ.-ի նկատմամբ իրականացված անձնական մաքսային զննման արդյունքում տաբատի գրպանից հայտնաբերվել է 7 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգված: Փաստի առթիվ կազմվել են արձանագրություններ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ և ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածների հատկանիշներով: Քաղաքացի Տ.Մ.-ն բերման է ենթարկվել ՊԵԿ քննչական վարչություն, իսկ տրանսպորտային միջոցն ի պահ է հանձնվել մաքսային հսկողության գոտում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր