211652_close_icon
views-count2737 դիտում article-date 19:38 26-11-2019

ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը վերաբացվեց վերանորոգված ու բարեկարգված պայմաններով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր վերանորոգված ու գույքով հագեցած վերաբացվեց Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը: Ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական ֆակուլտետի ապագա բժիշկները, ինչպես նաև «Հանրային առողջություն», «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա» և «Դեղագիտություն» մասնագիտությունների մագիստրատուրայի ծրագրերով ուսուցանվող ուսանողները, որոնք ամբիոնում անցնում են մասնագիտական ցիկլեր, այսուհետ կսովորել բարելավված պայմաններով՝ վերանորոգված լսարաններում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհավորելով ամբիոնի վերաբացման առթիվ, Հանրային առողջության ու առողջապահության կազմակերպման ամբիոնի աշխատակիցներին, դասախոսներին և ուսանողներին մաղթեց արդյունավետ աշխատանք և ուսումնառություն: «Այսօր բուհն ապահովել է պատշաճ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ինչպես ուսանողներին, այնպես էլ դասախոսներին»,- ասաց ռեկտորը: Նշենք, որ Հանրային առողջության ու առողջապահության կազմակերպման ամբիոնը գրեթե 93 տարվա պատմություն ունի, այն հիմնադրվել է 1926 թվականին և վերանվանվել՝ 2013-ին: Ամբիոնի գիտական գործունեությունը հիմնականում նվիրված է ՀՀ բնակչության տարբեր սեռատարիքային և այլ խմբերի առողջության ուսումնասիրությանը: Ամբիոնի կողմից արվում են գիտագործնական առաջարկներ, որոնք ուղղված են ուսումնասիրվող խմբերի բժշկականխարգելման օգնության կատարելագործմանը` երկրի սոցիալ-տնտեսական նոր պայմաններում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր