211652_close_icon
views-count1998 դիտում article-date 15:42 26-11-2019

Ռուսաստանը կարող է զրկվել միջազգային խոշոր մրցաշարերից. Եվրո-2020 և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ-2021

Համաշխարհային հակադոպինգային գործակալության համապատասխանության կոմիտեն (WADA) առաջարկել է Ռուսաստանին զրկել խոշոր մրցաշարեր անցկացնելու իրավունքից: Դեկտեմբերի 9-ին WADA-ն քննարկելու է կոմիտեի առաջարկը: Բացի նրանից, որ ռուս մարզիկներին 4 տարով կզրկեն մրցաշարերից, կոմիտեն առաջարկել է ռուսաստանցի պաշտոնատար անձանց մուտքը արգելել միջազգային մրցաշարեր: Բացի այդ, Ռուսաստանը կարող է զրկվել միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնելու իրավունքից: Երկիրը կարող է նաև զրկվել խոշոր մրցաշարեր անցկացնելու հայտ ներկայացնելու իրավունքից, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի: 2020 թվականին Ռուսաստանը Սանկտ-Պետերբուրգում պետք է ընդունի Եվրո-2020-ի ֆուտբոլային հանդիպումները: Նույն քաղաքում պետք է կայանա 2021թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը:

Նմանատիպ նյութեր