211652_close_icon
views-count15783 դիտում article-date 13:52 26-11-2019

Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ ծառից կախված. ՊՆ

Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/26/1141448/] Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ Նոյեմբերյանի N զորամասում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Մասնավորապես՝ զորամասում ծառայող զինվորներից մեկն ինքնասպան էր եղել՝ կախվելու միջոցով:

Նմանատիպ նյութեր