211652_close_icon
views-count4727 դիտում article-date 12:33 26-11-2019

Արարատի մարզպետը հերքել է մազերը չհարդարելու պատճառով վարսահարդարին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հերքելով 168.am-ի հրապարակումն այն մասին, որ իր մազերն արտահերթ հարդարելը մերժելու պատճառով ծեծի է ենթարկել վարսահարդարին։ Մարզպետի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «168․am կայքում իմ մասին հայտնվել է հերթական ապատեղեկատվություն պարունակող մի նյութ՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ» վերնագրով։ Փաստորեն, որոշ լրագրողներ գործում են ֆանտազիայի ժանրում։ Այս անգամ, պարզվում է՝ մազերս չհարդարելու համար ծեծի եմ ենթարկել վարսահարդարին։ Իսկ եթե լուրջ, ապա հայտարարում եմ, որ այս լրատվամիջոցում տեղ գտած տեղեկատվությունը և հոդվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն են։ Եվս մեկ անգամ տվյալ լրատվամիջոցին և իրենցից արտատպած մյուս լրատվականներին հորդորում եմ որևէ նյութ գրելուց առաջ ճշտել դրա իսկությունը։ Հասկանալի է, որ լուրերը ձեզ համար նոր սենսացիայի առիթ են, բայց այս անգամ թույլ տվեք փչացնել ձեր տոնը։ Այս նյութի կապակցությամբ ցանկանում եմ նաև հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը և խնդրել, որպեսզի վերջիններս մանրամասն ուսումնասիրեն տվյալ նյութը և, եթե դրանում հանցակազմ պարունակող հատկանիշներ կան, ապա թող անհապաղ միջոցներ ձեռնարկեն՝ պարզելու տվյալ «դեպքի հանգամանքները» և ինձ մեղսագրվող «հանցանքի» արժանահավատությունը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր