211652_close_icon
views-count34700 դիտում article-date 12:02 26-11-2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների իրականացրած «Միջավայրը մաքրենք թմրամոլներից» օպերացիայի արդյունքում ձերբակալված պետական պաշտոնյային դատարանը ազատ արձակեց. բերման ենթարկվածներից մեկն էլ տնօրեն է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ՝ նոյեմբերի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռազմիկ Ադամյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 50-ամյա Արթուր Հայրապետյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Դավիթ Բալայանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշել է մերժել ավագ քննիչ Ռ. Ադամյանի միջնորդությունը և Ա. Հայրապետյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել թմրանյութ պահելու հատկանիշներով ՝ դատարանից ազատ է արձակվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա հետ ոստիկանություն բերման ենթարկվածներից Մ. Մոսինյանը պարզվել է՝ աշխատում է «Քամերո» ՍՊԸ-ի տնօրեն, Է. Պողոսյանը աշխատում է «Յանդեքս» տաքսի ծառայությունում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/23/1141247/?fbclid=IwAR0aVZHStSE4WyzKf5IuB1fRELbq154UsAeg8qQriiIZK7NAjD0ItVDTCtY]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետև համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին էին բերման ենթարկել մի քանի քաղաքացու: Այդ քաղաքացիները եղել էին Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Նրանք էին՝ Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գևորգ Պետրոսյանը, Երևան քաղաքի բնակիչ, 50-ամյա Արթուր Հայրապետյանը, Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Մանվել Մոսինյանը և Երևան քաղաքի բնակիչ, 50-ամյա Էդուարդ Պողոսյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Գ. Պետրոսյանի մոտից հայտնաբերվել է 1 հատ ներարկիչ մոտ 1.5 մլ թափանցիկ հեղուկ զանգվածով լցված, անձեռոցիկի մեջ փաթեթավորված մոտ 1.2 գ դեղնականաչավուն զանգված, 1 հատ փայտե ծխամորճ և 1 հատ 10 մգ ծավալով դատարկ ներակիչ, իսկ Ա. Հայրապետյանի մոտից հայտնաբերվել է 1 ամբողջական և 2.5 (B8) գրառմամբ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբեր, Մ. Մոսինյանի մոտից հայտնաբերվել է 3 հատ «Լիրիկա 10 մգ» գրառմամբ դեղահաբեր: Դեպքի վայրում կատարելով զննություն, Mercedes մակնիշի ավտոմեքենայի սրահի առջևի աջ նստատեղի վրայից հայտնաբերվել էր 0.2 մլ տարողությամբ ներարկիչ, որի մեջ առկա է եղել 0.1 մլ ծավալով անգույն յուրահատուկ հոտով հեղուկ, իսկ առջևի աջ նստատեղի դիմացի ոտնամանի վրայից հայտնաբերվել է «Վագա- ֆարմ» գրառմամբ պոլիէթիլենային տոպրակ: Այդ տոպրակում եղել էր 4 հատ ներարկիչի բացված փաթեթներ, 1 հատ 2մլ տարողությամբ դատարկ ներարկիչ, 1 հատ ապակյա սրվակ, 2 հատ 2 մլ տարողությամբ դատարկ սրվակներ, 1 հատ բացված և կիսով չափ լցված 2մլ տարողությամբ հեղուկով սրվակ և 49 հատ դեղին գույնի դեղահաբեր: [b]Դատարանի որոշմամբ ազատ արձակված՝ Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի պետ, 50-ամյա Արթուր Հայրապետյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0105963001574505192506975.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր