211652_close_icon
views-count935 դիտում article-date 11:13 26-11-2019

Այսօր Նիկոլ Փաշինյանը կլինի Ազգային ժողովում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Ազգային ժողովում: Մասնավորապես, նա ելույթ է ունենալու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակին կազմակերպված միջոցառմանը: Մենք տեղեկացանք, որ նախատեսվում է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը: Նշենք, որ գործունեության 15-ամյակի առթիվ գիտաժողով է նախատեսված, որի նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 30 երկրների օմբուդսմաններ, ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների (Եվրոպական միություն, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն) ներկայացուցիչներ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր