211652_close_icon
views-count610 դիտում article-date 12:23 26-11-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 226 հա տարածք

Նոյեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ մոտ 5 հա, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ մոտ 0.5 հա, Շիրակի մարզի Խարկով բնակավայրի մոտակայքում՝ 220 հա, Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր