211652_close_icon
views-count1146 դիտում article-date 10:37 26-11-2019

Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 մլն դոլարով և գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա. վարչապետ

Մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստները աճել են 386 միլիոն դոլարով եւ հիմա գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով Կառավարության լրատվական ծառայության հրապարակած տվյալներին: Վարչապետը նշել է, որ միջազգային պահուստները ֆինանսական եւ մակրոտնտեսական կարեւոր գործոն են: Նաեւ այսպիսի իրավիճակի շնորհիվ է Հայաստանի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր