211652_close_icon
views-count10260 դիտում article-date 10:01 26-11-2019

Կարտոֆիլի քաղցկեղ. ինչ է պարզել ՍԱՏՄ դիտարկումը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Սննդի անվտանգությանն առնչվող տարբեր խնդիրների անդրադառնալիս գրել էինք, որ այս ոլորտն էլ զերծ չէ քաղաքականությունից: Երբեմն նույնիսկ այն աստիճան, որ դա անթաքույց երևում է՝ թե՛ միջազգային ու միջպետական մակարդակներում և թե՛ տևական հարթակներում: Շատերը կհիշեն, որ 2013 թ. Հայաստանից Վրաստան առաքված կարտոֆիլը հետ էր ուղարկվել՝ իբր «գորշ փտում» բակտերիալ հիվանդությամբ վարակված լինելու պատճառաբանությամբ: Հետո պարզվել էր, որ Հայաստանում կարտոֆիլի հիվանդության այդ տեսակը չի եղել և այդ ընթացքում էլ չկար: Այդ ժամանակ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ պարզաբանել էր, թե «կարտոֆիլի «գորշ փտում» Հայաստանում չի եղել և չկա: «Այս պահին միայն Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանում կա կարտոֆիլի քաղցկեղ հիվանդությունը, որն այդքան էլ մեծ տարածում չունի: Եվ այնտեղից սերմացու չի մթերվում»,-ասել էր նա: Կարտոֆիլի քաղցկեղի մասին Հայաստանում խոսվեց մեկ էլ 2015 թ., երբ Արագածոտնի մարզի Արագած համայնքում դա հայտնաբերվեց: Բայցև հստակ միջոցառումների շնորհիվ կանխվեց: Հիմա կա՞ այս հիվանդությունը Հայաստանում: Փորձեցինք ճշտել ՍԱՏՄ-ից: Բայց նախ պարզեցինք՝ արդյո՞ք հիվանդության այդ տեսակով վարակված կարտոֆիլը վտանգավոր է առողջության համար: Պատասխանը հետևյալն էր. քաղցկեղով վարակված կարտոֆիլը, ըստ մասնագետների, մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր