211652_close_icon
views-count2121 դիտում article-date 23:45 25-11-2019

Ֆեդերեր. Չգիտեմ, թե ինչու են ինձ ու Նադալին համեմատում Մեսիի ու Ռոնալդուի հետ

Թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կիսվել է այն մտքերով, որ ինքը համեմատվում է Լիոնել Մեսսիի, իսկ Ռաֆայել Նադալը` Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հայտնում է Armsport.am-ը: «Ինձ այս հարցը բազմիցս տվել են:Ես լսել եմ, որ ինձ համեմատում են Մեսսիի, իսկ Ռաֆային՝ Կրիշտիանուի հետ, և չգիտեմ, թե ինչու է այդպես: Նրանք երկուսն էլ անհավանական են: Նրանք մեծ հաջողությունների են հասել ֆուտբոլում: Ասում են, որ ես նման եմ Մեսսիին, բայց ես վստահ չեմ: Յուրաքանչյուրին հայտնիությունը բերում է ինչպես լավը, այնպես էլ վատը, բայց ակնհայտ է, որ առավելություններն ավելի շատ են: Անհնար է ապրել նորմալ կյանքով, բայց ես գիտեմ, թե որտեղից եմ եկել: Ծնողներս ինձ լավ են մեծացրել, և ես երախտապարտ եմ նրանց: Բայց երբեմն ինձ անհանգստացնում է այն, որ ինձ տեսնում են երեխաներիս հետ», – ասել է Ֆեդերերը:

Նմանատիպ նյութեր