211652_close_icon
views-count1433 դիտում article-date 22:26 25-11-2019

Այրվել է մոտ 220 հա խոտածածկույթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 25-ին, ժամը 12:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզում՝ 9-րդ և 10-րդ ուղեկալների միջնամասում գտնվող Խարկով բնակավայրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել՝ 16:35-ին: Այրվել է մոտ 220 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՌԴ սահմանապահ զորքերի 30 զինծառայող և 4 միավոր տեխնիկա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր