211652_close_icon
views-count2469 դիտում article-date 21:03 25-11-2019

Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյան մահվան կապակցությամբ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ինստագրամյան էջում ցավակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը: Անգնահատելի են տիկին Գոհարի և նրա ամուսնու՝ անվանի հետախույզ Գևորգ Վարդանյանի վաստակն ու գործադրած ջանքերը հատկապես ֆաշիզմի դեմ պայքարում: Ցավակցում եմ վաստակաշատ հետախույզի ընտանիքին ու հարազատներին. կիսում եմ նրանց վիշտը»,- գրել է նա: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր մահացել է հետախույզ Գոհար Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր