211652_close_icon
views-count1726 դիտում article-date 20:53 25-11-2019

Ժոզե Մոուրինյո. Զլաթանի կարիքը չեմ տեսնում, ունենք Քեյն

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի հնարավոր տեղափոխության մասին լուրերը: «Մեր մոտ է խաղում Անգլիայի լավագույն հարձակվողը: Նա աշխարհի երկու-երեք լավագույն հարձակվողներից մեկն է: Կարիք չկա հրավիրել Զլաթանի պես հարձակվողին: Նա 30-ն անց է, սակայն նախկինի պես կարող է խաղալ աշխարհի ցանկացած ակումբում: Իմաստ չկա, որ նա տեղափոխվի մի ակումբ, որտեղ խաղում է Հարի Քեյնը», ասել է Մոուրինյոն: ԱՊԼ-ի 13-րդ տուրում Քեյնը «Տոտենհեմի» կազմում խփեց իր 175-րդ գոլը և դուրս եկավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուների թվում 3-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր