211652_close_icon
views-count8430 դիտում article-date 19:29 25-11-2019

Մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը. shantnews.am

[url=https://www.shantnews.am/news/view/541602.html?fbclid=IwAR0iLHNLk0Jy2B_QxmmUh-YPPNqCXvOhFFz8awtKKc5DnSD2bi1_HCgSNFo]SHANTNEWS․am[/url]-ի տեղեկություններով՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո մահացել է հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը։ Լեգենդար հետախույզը ծնվել է 1926 թվականի հունվարի 25-ին՝ Հայաստանի Լենինական (Գյումրի) քաղաքում: 1930-ականների սկզբին ընտանիքով տեղափոխվել են Իրան: 16 տարեկան հասակում մտել է իր ապագա ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը։ 1943-ին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի խորհրդաժողովի անվտանգության ապահովման գործողությանը, որի ժամանակ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը: Գոհար Վարդանյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։

Նմանատիպ նյութեր