211652_close_icon
views-count4770 դիտում article-date 18:22 25-11-2019

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Խաչատուր Հարությունյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Խաչատուր Հարությունյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան: Խաչատուր Հարությունյանը ծնվել է 1996 թվականին, Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում։ 2003-2014 թթ. սովորել է Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցում։ 2014 թ․ ընդունվել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ֆինանսահաշվային ֆակուլտետի հաշվապահական հաշվառում բաժին: 2015 թ. հունվարի 28-ին զորակոչվել է Պաշտպանության բանակ։ Ծառայել է ՊԲ N զորամասում՝ որպես գնդացրորդ։ Զոհվել է 2016 թ․ մայիսի 17-ին՝ մարտական դիրքում ծառայողական պարտականությունները կատարելիս հակառակորդի արձակած դիպուկահար գնդակից։ Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։

Նմանատիպ նյութեր