211652_close_icon
views-count690 դիտում article-date 19:58 25-11-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կլաուս Վերներ Յոհաննիսին՝ Ռումինիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության և նույնական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական խորացումը: Հայաստանի և Ռումինիայի բարեկամությունը խարսխված է մեր ժողովուրդների պատմական և մշակութային, ինչպես նաև բարիդրացիական կապերի վրա»: Նախագահ Սարգսյանը Ռումինիայի նախագահին մաղթել է ամենայն բարիք և նորանոր ձեռքբերումներ այդ պատասխանատու պաշտոնում:

Նմանատիպ նյութեր