211652_close_icon
views-count806 դիտում article-date 18:08 25-11-2019

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 25-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին: Պարոն Քորնել Իոնեսկուին ուղեկցում էր ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության Առաջին քարտուղար Մարին Դռըգիչը: Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով պարոն դեսպանին, շնորհակալություն հայտնեց ԱԻՆ այցելության համար: Հայ-ռումինական կապերն ավանդաբար եղել են շատ ջերմ, որին մշտապես նպաստել է Ռումինիայի հայկական համայնքը: ՀՀ-ում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուն հայտնեց նաև, որ Ռումինիայի սենատը 2019թ. սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը, որն ընդգծում է հայ-ռումինական հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արտակարգ իրավիճակների բնագավառում Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև համագործակցության խորացման հնարավորությունների վերաբերյալ: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը սերտ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, ինչպես նաև այլ երկրների համապատասխան կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ: Նախարարը կարևորեց հատկապես Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը, որի ուժերով ընթացիկ տարում հումանիտար օգնություն է ուղարկվել Սիրիա և Իրան: Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանքեր չի խնայելու, որպեսզի Հայաստանի և Ռումինիայի կառավարությունների միջև՝ հատկապես արտակարգ իրավիճակների բնագավառում հաստատվի սերտ համագործակցություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր