211652_close_icon
views-count1113 դիտում article-date 21:55 25-11-2019

Արմեն Ղազարյանը մասնակցել է Վիեննայում կայացած Միգրացիոն համաժողովին

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարել Հոֆսթրայի հետ համատեղ մասնակցեցին ՄՔՄՄԿ-ի նախաձեռնությամբ Վիեննայում կայացած Միգրացիոն համաժողովին։ Այս մասին հայտնեցին Միգրացիոն ծառայությունից: Ամենամյա համաժողովը քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականությունն իրականացնող դերակատարների համատեղ մասնակցությամբ քննարկման հարթակ է ստեղծում միգրացիոն հարցերի համար։ Մասնակիցները արձանագրում են միգրացիոն ոլորտում տիրող իրավիճակը, ժամանակի մարտահրավերները, կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Ներկաները փաստեցին, որ 2019 թվականը առանցքային տարի է Եվրոպայի հետագա քաղաքականության ուղղությունները կազմելու տեսանկյունից, մասնավորապես միգրացիայի ոլորտում՝ որպես հանրության գերակա առաջնահերթություն։ Ինչպես ԵՄ-ի, այնպես էլ գործընկերների համար սա վճռական կետ է՝ ժամանակին մշակելու միգրացիոն քաղաքականության և համագործակցության առաջխաղացման ռազմավարական ուղին:

Նմանատիպ նյութեր