211652_close_icon
views-count944 դիտում article-date 19:25 25-11-2019

Ոստիկանները գրպանահատի են բերման ենթարկել ու հայտնաբերել գողոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքը բացահայտվեց: Ժամը 19.30-ի սահմաններում քրեական հետախույզները Տիգրան Մեծի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Վանաձոր քաղաքի 42-ամյա մի բնակչի: Պարզվեց, որ նա րոպեներ առաջ Տիգրան Մեծի պողոտայում մի կնոջ բաճկոնից գաղտնի հափշտակել է նրա բջջային հեռախոսը: Տուժողից ընդունվել է հաղորդում: Բերման ենթարկված տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր