211652_close_icon
views-count1220 դիտում article-date 16:22 25-11-2019

Նախագահի հրամանագրերով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագարերով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել: Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 14-ի ԲԴԽ-78-Ո-184 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 14-ի ԲԴԽ-78-Ո-185 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ջոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, -ասված է հրամանագրում:

Նմանատիպ նյութեր