211652_close_icon
views-count529 դիտում article-date 20:03 25-11-2019

Ոստիկանության ծառայողները գողություններ են կանխել

Նոյեմբերի 24-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել 17, 18 և 23-ամյա երեք երիտասարդի: Նրանց տեղափոխող տաքսու վարորդն իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահից ներկայացրել է նշված անձանց թողած 2 երկաթյա լինգ և 1 դիմակ: Երիտասարդները տվել են խոստովանական բացատրություններ, որ ցանկացել են գողություն արել Արաբկիր վարչական շրջանի խանութներից, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր