211652_close_icon
views-count1785 դիտում article-date 18:30 25-11-2019

Գյումրիում բերման է ենթարկվել 49-ամյա տղամարդ

Նոյեմբերի 23-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցից բերման են ենթարկել 49-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է ծխախոտատուպ, որի մեջ առկա էր 0,22 գ կանաչ կոշտ զանգված, և ծխախոտի փայլաթղթե փաթեթ՝ 0,35 գ կանաչ, մանրացված, չորացված բուսական զանգվածով: Հայտնաբերվածների վերաբերյալ տղամարդը հայտնել է, որ կանաչ զանգվածները մարիխուանա թմրամիջոց են, պատրաստել է անձամբ, քաղել է սեպտեմբերին Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի դաշտային հատվածից՝ վայրաճ կանեփի բույսի թփերից, որի մի մասը ծխելու եղանակով օգտագործել է, մյուս մասը պահել իր հետագա օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր