211652_close_icon
views-count1051 դիտում article-date 12:36 25-11-2019

Պեկ նախագահ Դավիթ Անանյանը պարգևատրվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում կայացել են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստերը: Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական 70-րդ նիստի կապակցությամբ` ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարգևատրվել է ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային համագործակցության ամրապնդման համար կրծքանշանով: ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ նիստի ընթացքում ստորագրվել են 11 որոշումներ, այդ թվում՝ Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին համաձայնագրի 3-րդ հոդվածի իրականացման հետ կապված տեղեկատվության ձևաչափի, ծավալի և ժամկետների համաձայնեցման, ՀՄԿ ապրանքների նկարագրության ու ծածկագրման ներդաշնակ համակարգի 6-րդ խմբագրության և ԱՊՀ ԱՏԳ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելու մասին և այլն: Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստի ընթացքում ստորագրվել են 25 որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառների. ԵԱՏՄ տարածք վտանգավոր թափոնների ներմուծման չթույլատրման, ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի, ԵԱՏՄ տարածքում tax-free համակարգի կիրառման, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման և այլ հարցերի: Որոշում է կայացվել նաև, որ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ 71-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում: [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր