211652_close_icon
views-count664 դիտում article-date 15:29 25-11-2019

Մի քանի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ Շենգավիթի բաժին

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 23-ին, ժամը 10.30-ին, ՌԴ-ից ավտոմեքենայով ոստիկանության Շենգավիթի բաժին ներկայացել է 35-ամյա Գուրգեն Ա.-ն, որը հուլիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 118-րդ հոդվածի (Ծեծը) և 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր