211652_close_icon
views-count4845 դիտում article-date 10:56 25-11-2019

Ի՞նչ գաղտնիք գիտի Գուրգեն Արսենյանն Արայիկ Հարությունյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի 2-րդ, 3-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, 1997-99թթ.-ին «Հայագրոբանկ»-ի խորհրդի նախագահ Գուրգեն Արսենյանը Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի տնտեսական գործունեության մասին հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել: «Միշտ թեթև ժպիտով եմ հետևում Արայիկ Հարությունյանի ունեցվածքի մասին մամուլում տեղ գտնող տարբեր հայտարարություններին, որովհետև նրա՝ տնտեսական գործունեություն ծավալելու մեջ անմիջական մասնակցություն եմ ունեցել»,- նշել է Արսենյանը՝ հիշեցնելով, որ 1997թ.-ին, լինելով «Հայագրոբանկ»-ի խորհրդի նախագահ, հաստատել է Հարությունյանին բանկի Ասկերանի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում նշանակելու առաջարկը: «Ես անձամբ նրան չէի ճանաչում, բայց կարճ ժամանակում մեզ հայտնի դարձավ, որ ունենք նախաձեռնող ու խելացի կառավարիչ, ինչն էլ հիմք հանդիսացավ նրան Ստեփանակերտի կենտրոնական մասնաճյուղ տեղափոխելու և ղեկավար նշանակելու համար: Ապա նաև միջոցներ հատկացրեցինք հողագործությամբ զբաղվելու նպատակով»,- պատմել է Գ. Արսենյանը: Իսկ թե որն է եղել այդ միջոցների հատկացման պատճառը, Գ. Արսենյանը պարզաբանել է տեսանյութում: [b]«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր