211652_close_icon
views-count841 դիտում article-date 10:52 25-11-2019

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 3900 քմ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Նոյեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ, 300 քմ, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ 1000 քմ, Քասախ գյուղում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 200 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր