211652_close_icon
views-count7649 դիտում article-date 22:57 24-11-2019

Շնորհավոր լեգենդ քաղաքապետի ծնունդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր լրացավ հայ պետական և հասարակական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի ծննդյան 101-ամյակը: Գրիգոր Հասրաթյանի ընտանիքի անդամները առիթից առիթ են պատմում հոր արած գործերի մասին: Ոչ թե քաղաքի, այլ քաղաքների լեգենդի պատմությունները սկսում են Գյումրիից` 60-ականների սկզբի Լենինականից: Ստեղծելով նոր թաղամասեր, փողոցներ և բարեկարգելով եղածը, Հասրաթյանը բացում էր ջրավազանը ջրավազանի հետևից: Ծով չունենք, բայց ջուրը քաղաք բերել կարող ենք,-ասում էր ու գծում քաղաքը տապից փրկելու նախագծեր: Դրանում 100 ջրային տարածք էր նշել: Երևանում ինչքան լիճ, ջրավազան ու շատրվան կա նրա ձեռքի գործն է: Օրինակ, Կարապի լիճը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր