211652_close_icon
views-count3368 դիտում article-date 22:38 24-11-2019

Ամերիկացի մուլտիմիլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտարարեց Թրամպին ձեռնոց նետելու և նախագահական ընտրություններում թեկնածությունը դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նյու-Յորքի նախկին քաղաքապետ և միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտարարեց Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու պայքար սկսելու մասին: «Ես առաջադրվում է նախագահի թեկնածուի համար, որպեսզի պարտության մատնեմ Դոնալդ Թրամպին և վերականգնեմ Ամերիկան», գրել է նա իր թվիթերում: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ Թրամպի կողմից ևս չորս տարվա էթիկայից զուրկ և անմիտ գործողություններ»: Բլումբերգը վստահություն է հայտնել, որ իրեն կօգնի հաղթանակ տանել «բիզնեսում, կառավարման և բարեգործական գործունեությունում բացառիկ փորձը»: Բլումբերգի նախընտրական շտաբի կայքում 77-ամյա միլիարդատերը ընդգծել է, որ եթե Թրամպը հաղթի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, ապա «երկիրը այլևս երբեք չի վերականգնվի վնասից»: Բլումբերգը հայտնի գործարար և ֆիլանտրոպ է, ֆինանսական նորությունների նույնանուն գործակալության հիմնադիրը: Հանդիսանում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Forbes հանդեսի վերջին գնահատականներում, նրա կարողությունը կազմում է 54 մլրդ դոլար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր