211652_close_icon
views-count1743 դիտում article-date 22:09 24-11-2019

Բջնի գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 24-ին, ժամը 14:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի «Սուրբ Մինաս» կոչվող հատվածի մոտակա անտառում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից, գյուղի մոտ 10 բնակիչ և ազատ հերթափոխից 36 փրկարար ծառայող: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:44-ին, մարվել՝ 17:39-ին: Այրվել է մոտ 3 հա բուսածածկույթ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր