211652_close_icon
views-count13312 դիտում article-date 20:45 24-11-2019

Դոնի Ռոստովում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն մահացել է

Մոսկվայից Անապա չվերթ իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում, քանի որ թռիչքի ընթացքում երկրորդ օդաչուի ինքնազգացողությունը վատացել է և վայրէջքի պահին նա մահացել է: Օդաչուն թռիչքից առաջ բուժզննում է անցել, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են նորմալ: Վայրէջքից հետո բժիշկների խումբը օդաչուին փորձել է փրկել՝ իրականացնելով անհրաժեշտ գործողություններ, սակայն չի հաջողվել: Ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք վայրէջքի ժամանակ չի տուժել: Մահացած օդաչուն 49 տարեկան էր:

Նմանատիպ նյութեր