211652_close_icon
views-count30466 դիտում article-date 19:00 24-11-2019

«Թաղման բյուրոյի» ղեկավարը ներկայացրել է տեսանյութ, թե ինչպես են շենք ներխուժել և սեյֆը կոտրել

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի ղեկավար Արման Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ նոյեմբերի 22-ի ուշ գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Բնակչության հատուկ սպասարկում» (թաղման բյուրո) ՀՈԱԿ-ի վարչական շենք և բացել են սեյֆը: «Նոյեմբերի 22-ին, գիշերվա ժամը 3:00-ից 5:00-ի սահմաններում ներխուժել են «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի վարչական շենք, բացել են սեյֆը, ոչինչ չհայտնաբերելով` հեռացել են: Դեպքը քննում է ոստիկանությունը»,- գրել է նա` հրապարակելով համապատասխան տեսանյութ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 22-ին, Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի փաստով: Ժամը 08:00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ Էրեբունի փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող «Բնակչության հատուկ սպասարկում»՝ ժողովրդին հայտնի՝ «թաղման բյուրոյի» ներսի դռները կոտրել են և սենյակների իրերը տակնուվրա արել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/23/1141271/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ժամանել էր նաև քննչական խումբը: Տեղում տնօրեն Արման Իսկանդարյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 03:00-ից մինչև 04:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք պատուհանի ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել «թաղման բյուրո», տակնուվրա արել, սակայն՝ ըստ նախնական տեղեկությունների, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով, հեռացել են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր