211652_close_icon
views-count1959 դիտում article-date 18:20 24-11-2019

Հրդեհ Բջնի գյուղում

Նոյեմբերի 24-ին, ժամը 14:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի «Սուրբ Մինաս» կոչվող հատվածի մոտակա անտառում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից, գյուղի մոտ 10 բնակիչ և ազատ հերթափոխից 36 փրկարար ծառայող: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:44-ին:

Նմանատիպ նյութեր