211652_close_icon
views-count2811 դիտում article-date 15:00 24-11-2019

Ինչ–որ հեռուստաընկերություն սխալմամբ իմ գրառումը տեղադրել է Ռուբեն Մելիքյանի նկարի հետ ու սկսվել է համաիմքայլական խրախճանքը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ հեռուստաընկերություններից մեկը (5-8-րդ ալիքը) հրապարակել է իր ֆեյսբուքյանն գրառումներից մեկը, սակայն տեղադրել է ոչ թե իր, այլ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի լուսանկարը։ Դրանից հետո ֆեյսբուքյան օգտատերերը, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, սկսել են տարածել սույն հրապարակման կոլաժը՝ նշելով, թե Արթուր Ղազինյանին և Ռուբեն Մելիքյանին ինչ–որ տեղից նույն տեքստն են ուղարկել՝ առանց զգուշացնելու, որ միաժամանակ չհրապարակեն։ «Ինչ–որ հեռուստաընկերություն սխալմամբ իմ գրառումը տեղադրել է Ռուբեն Մելիքյանի նկարի հետ ու սկսվել է համաիմքայլական խրախճանքը: ՔՊ կենտկոմի հրահանգիչի կողմից տրված ցուցումով մարտնչող միջակությունները հորթի հրճվանքով տարածում են այս նկարը ու տխմար մեկնաբանություններ անում: Բայց որքան քիչ բան է պետք տկարամիտներին ու սակավամիտներին երջանիկ լինելու համար: Հ.Գ. Գրառման բովանդակությունը, որ հասկանային, հիմա իրենց քրմի ձեռքը բռնած նետվել էին սատանի կամրջից»,– գրել է նա:

Նմանատիպ նյութեր