211652_close_icon
views-count1574 դիտում article-date 16:13 23-11-2019

Հրդեհ Բարեկամավան գյուղում. այրվել է անասնագոմ

Նոյեմբերի 23-ին, ժամը 06:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է անասնագոմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:03-ին, մարվել՝ 09:24-ին: Ամբողջությամբ այրվել է 3-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմը՝ մոտ 50 քմ: Սատկել է մեկ ավանակ:

Նմանատիպ նյութեր