211652_close_icon
views-count28436 դիտում article-date 15:15 23-11-2019

Արմավիրի մարզի 8-ամյա տղայի ասմունքը՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի հիշատակին, հուզեց ներկա գտնվողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Ծիածան գյուղի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի սան, 8-ամյա Պետրոս Սահակյանը միշտ իր գիտելիքներով զարմացրել է ոչ միայն համագյուղացիներին, այլ նաև դպրոցի անձնակազմին, դասընկերներին և իրենից ավագ սովորողներին: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 22-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած Խաչի բացման արարողության ժամանակ նա հերթական անգամ զարմացրեց ներկա գտնվողներին իր ասմունքով: Բանաստեղծության հեղինակը Արմավիրի մարզի բնակիչ Հռիփսիմե Ավետիսյանն է, իսկ բանաստեղծությունը նվիրված է Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված, Արմավիրի մարզի բնակիչ Գոռ Կիրակոսյանին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/22/1141163/?fbclid=IwAR3Rlh1ZXoEp9eesZ7gN5EaqKpE1OOUDe7o6H26gDFFZ00NqL-xU9on1LMM#]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 22-ին, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում հանդիսավորությամբ տեղի էր ունեցել հսկայական խաչի բացման արարողություն։ Խաչը, որը դրվել է մոսկվաբնակ Վաղինակ Խաչատրյանի հովանավորությամբ, նվիրված է 2016 թվականի ապրիլյան պատերազմի անմեղ զոհերի հիշատակին։ Մինչև խաչի բացումը, գյուղի բնակիչները՝ գյուղապետ Ցոլակ Հակոբյանի և հոգևոր հովվի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել հարևանությամբ դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան պատերազմի հերոսների հուշակոթողին, որից հետո տեղի էր ունեցել խաչի բացումը, ու մինչ այդ, ելույթով հանդես էր եկել հոգևոր հովիվը։ Գեղակերտ գյուղը նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի և Արցախի սահմանները պահելու գործում, ապրիլյան այդ պատերազմի օրերին գյուղի բնակիչները նույնպես բարձր են պահել գյուղի պատիվը, ունեցել են մասնակիցներ, որոնցից երեքը պատերազմական այդ օրերին վիրավորվել են։ Իսկ մոսկվաբնակ Վաղինակ Խաչատրյանն իր հարազատների, ընկերների համագյուղացիների հետ բազմաթիվ բարեգործական նվիրատվություններ է կատարել սահմանն անառիկ պահող զինվորներին ու այդ մասին երբևէ չի բարձրաձայնել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր