211652_close_icon
views-count1087 դիտում article-date 16:56 23-11-2019

Կամավոր զենք-զինամթերք է հանձնել

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 22-ին, ժամը 20.10-ին, 27-ամյա մի տղամարդ ոստիկանություն կամավոր հանձնել է «Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի, առանց համարի ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 163 փամփուշտ, ինքնաձիգի 6 դատարկ պահունակ և հայտնել, որ ներկայացրածը պատկանել է իր հանգուցյալ պապին։ Զենք զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր