211652_close_icon
views-count4541 դիտում article-date 11:06 23-11-2019

Ալրաղացի Լյովիկը գործուն մասնակցություն է ունեցել Մարտի 1-ին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին պարզ դարձավ, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած որոնողական աշխատանքի արդյունքում, նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Լևոն Սարգսյանը՝ հանրությանը հայտնի Ալրաղացի Լյովիկը։ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները տարօրինակ են համարում, որ Լևոն Սարգսյանին առ այսօր Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք առաջադրված չէ։ Այն, որ Ալրաղացի Լյովիկը գործուն մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, բազմիցս նշել են փաստաբանները, դրա մասին հավաստող բազմաթիվ ցուցմունքներ կան քրեական գործում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր