211652_close_icon
views-count1463 դիտում article-date 19:46 22-11-2019

ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ջոկատներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը ստուգայց է կատարել 6 հրշեջ-փրկարարական ջոկատներում, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ: Ստուգայցի ժամանակ գլխավոր քարտուղարին ուղեկցում էին ԱԻՆ շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետ Վարդան Պետրոսյանը և Շենք-շինությունների պահպանման բաժնի պետ Հովիկ Պողոսյանը: Ստուգայցի նպատակն էր հետևել հրշեջ-փրկարարական ջոկատներում իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև համադրել պահանջվող և փաստացի իրականացվող աշխատանքները: Վահանգն Օհանյանը եղավ Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները սպասարկող թիվ 5, Էրեբունու թիվ 6, Դավիթաշենի թիվ 13, Երևանի փրկարարական վարչությանը կից թիվ 3, ինչպես նաև Եղվարդ քաղաքը սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատներում, ինչպես նաև ծանոթացավ Հայ-Ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ընթացող աշխատանքներին: Վերանորոգվել են հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը, անցկացվել է ջեռուցման համակարգ, ամբողջությամբ փոխվել են էլեկտրական սնուցման համակարգերը: Տանիքի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները սպասարկող թիվ 5, Դավիթաշենի թիվ 13 և Եղվարդ քաղաքի հրշեջ- փրկարարական ջոկատներում: ԱԻՆ գլխավոր քարտուղարը զրուցեց հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերի հետ, լսեց ընթացող աշխատանքների վերաբերյալ նրանց առաջարկներն ու դիտողությունները: Հրշեջ-փրկարարական ջոկատներում դեռևս առկա են կենցաղային գույքի ապահովման հետ կապված խնդիրներ, որոնք գլխավոր քարտուղարը խոստացավ հնարավորինս արագ կարգավորել: Վահագն Օհանյանը շինարարության ընթացքի հետ կապված տվեց որոշ ցուցումներ և հանձնարարեց շտկել նկատված թերությունները: Ստուգայցի արդյունքներով արձանագրվեց, որ այս պահին շինարարական աշխատանքները ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, իսկ աշխատանքների որակը համապատասխանում է պահանջներին: Գլխավոր քարտուղարի ստուգայցերը այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ: Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 22-ին կառավարության 1118-Ն որոշմամբ ԱԻՆ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավման, շենքերի, շինությունների կառուցման համար տրամադրվել էր 1 միլիարդ 173 միլիոն դրամ գումար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր