211652_close_icon
views-count1867 դիտում article-date 16:54 22-11-2019

Սարին պարզաբանել է, թե ինչու է Ռոնալդուն բաց թողնելու «Ատալանտայի» հետ խաղը

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտարարել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի A սերիայի 13-րդ տուրում «Ատալանտայի» հետ հանդիպմանը: «99 տոկոսով Ռոնալդուն չի խաղա: Երբ նա վերադարձավ հավաքականից, հայտնեց, որ առաջին խաղում իրեն լավ է զգացել, իսկ երկրորդում ցավեր է ունեցել: Այդ թվում՝ հոգեբանական բնույթի: Մեր նպատակը Չեմպիոնների լիգան է, մենք պետք է բուժենք այդ վնասվածքը: Այդ իսկ պատճառով նա 99 տոկոսով չի խաղա «Ատալանտայի» հետ և կշարունակի ապաքինվել», ասել է Սարին: Մարզիչը նաև մեկնաբանել է Ռոնալդուին փոխարինելու հետ կապված միջադեպը, երբ վերջինս չէր սեղմել Սարիի ձեռքը: «Այդ միջադեպի հետ կապված մեկնաբանությունների անհրաժեշտություն չկա, նույնիսկ սիրողական խաղացողներն են այդպես արձագանքում փոխարինմանը: Ես հասկանում եմ, որ խաղացողներին պետք է թույլ տալ երբեմն մեջի զայրույթը թափել, հակառակ դեպքում ամբողջ կյանքս կանցներ նրանց հետ զրուցելով», ասել է Սարին:

Նմանատիպ նյութեր