211652_close_icon
views-count1200 դիտում article-date 16:29 22-11-2019

Փոխվարչապետ Ավինյանը կմասնակցի ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Լոնդոնում կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Նոյեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հանդիսանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի կառավարիչը, աշխատանքային այցով լինելու է Լոնդոնում: Տիգրան Ավինյանը մասնակցելու է ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու Deutsche Bank-ի ու Goldman Sachs-ի ներկայացուցիչների հետ»,- գրել է Հունանյանը:

Նմանատիպ նյութեր