211652_close_icon
views-count1838 դիտում article-date 12:31 22-11-2019

Փարիզի Սուրբ Աստվածամոր տաճարն ավերիչ հրդեհից հետո վերականգնել Է գիշերային լուսավորումը

Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնել է շենքի գիշերային լուսավորումն ավերիչ հրդեհից 8 ամիս անց: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը: Ինչպե-ս հաղորդում է Ria Novosti-ն. սկսած նոյեմբերի 21-ից՝ Նոտր Դամը, ինչպես Փարիզի մյուս ճարտարապետական հուշարձանները, կմիացնի գիշերային լուսավորումը մթնշաղի սկսվելուց և մինչև գիշերվա ժամը մեկը: Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 15-ին: Նոտր Դամի կառուցվածքը և արվեստի գլխավոր ստեղծագործությունները, տաճարում պահվող մասունքները, փրկվել են: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ 5 տարում Նոտր Դամը վերականգնելու է և մշակվել է վերականգնման ծրագիր։

Նմանատիպ նյութեր