211652_close_icon
views-count1815 դիտում article-date 12:18 22-11-2019

ՀՀ-Չինաստան մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը կընդունվի դեկտեմբերի սկզբին

Հայաստան-Չինաստան մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը կընդունվի դեկտեմբերի սկզբին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Նա, մասնավորապես, նշել է. ««Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ: ՀՀ նախագահի ստորագրելուց հետո, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում»։

Նմանատիպ նյութեր