211652_close_icon
views-count2346 դիտում article-date 09:13 22-11-2019

Ինչու Գագիկ Ծառուկյանը չի միացել «Վերնատանը». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ-ն վստահեցնում է, թե «Վերնատան» ձևաչափին չի միանալու, բայց Գագիկ Ծառուկյանը Ծառուկյան չէր լինի, եթե այս անգամ էլ սեփական քաղաքական հետագծին հավատարիմ չմնար։ Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ն հրավերը չի ընդունել ու չի գնացել «Վերնատան» հավաքին, բայց այս հավաքի «կորիզին» իր խողովակներով վստահեցրել է, որ նրանց մտահոգությունները կիսում են ու նրանց հետ են։ Սակայն սա չի խանգարել Գագիկ Ծառուկյանին, որ միաժամանակ այլ ուղղությամբ էլ հավաստումներ շռայլի։ Վերջին շրջանում ԲՀԿ խմբակցության պատգամավորների քննադատական ելույթներից հետո էլ Ծառուկյանը շտապել է այս ուղղությամբ էլ հարցերը կարգավորել։ Սեփականատիրոջ վերածված ԲՀԿ առաջնորդը Նիկոլ Փաշինյանին էլ այլ խողովակներով հավաստիացրել է, որ նրա կողքին է և աջակցում է «հեղափոխական գաղափարներին»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր