211652_close_icon
views-count2161 դիտում article-date 23:57 21-11-2019

Ռոբերտո Մորենո. Ես Էնրիկեի խոսելու բան չունեմ

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն խոսել է հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ ունեցած խնդիրների մասին: «Չգիտեմ, թե ինչ է պատահել, հարցրեք Լուիս Էնրիկեին: Կարծում եմ, որ այս իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը ամեն ինչ մեր մեջ թողնելն է: Ես էնրիկեին ասելու ոչինչ չունեմ, նույնիսկ եթե նա է ուզում խոսել ինձ հետ: Չեմ կարծում, որ սա լավ իրավիճակ է»,- ասել է Մորենոն: [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/19/1140901/] Հիշեցնենք[/url], որ Իսպանիայի հավաքականը գլխավորում էր Ռոբերտ Մորենոն, որը Էնրիկեի օգնականն էր մինչև վերջինիս հեռանալը: Իսկ ամենաարտառոցն այստեղ այն է, որ Լուիս Էնրիկեն պնդել է, որպեսզի Մորենոն, որի հետ 2008 թվականից ի վեր համատեղ աշխատել է, իր մարզչական շտաբում տեղ չունենա, թեպետ նրա հետ աշխատել է «Բարսելոնայում», «Ռոմայում»: Իսպանական լրատվամիջոցները էլ ավելի արտառոց են որակել այն փաստը, որ Մորենոյին աշխատանքից ազատելու մասին հայտնել են Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրում Ռումինիայի հետ խաղից հետո, որտեղ իսպանացիները հաղթեցին 5:0 հաշվով: Նշվում է, որ իմանալով այդ մասին, Մորենոն հանդերձարանում լաց է եղել և հրաժարվել մասնակցել հետխաղյա մամուլի ասուլիսին:

Նմանատիպ նյութեր