1184 դիտում
23:49 21-11-2019
Իսրայելի նախագահը Կնեսետին 3 շաբաթ է տվել կառավարություն ձևավորելու համար
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խորհրդարանի պատգամավորներին 21 օր է տվել կոալիցիոն կառավարություն ձևավորելու փորձի համար այն բանից հետո, երբ դա անելու հարցում անհաջողության մատնվեցին «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցը և վարչապետ Բենիամին Նաթանյահուն, հաղորդում է Ria Novosti-ն։
Երուսաղեմի իր նստավայրում հատուկ արարողության ժամանակ նախագահը պաշտոնապես Կնեսետի խոսնակ Յուլյա Էդելշտեյնին հայտնել է, որ ոչ Նաթանյահուին, ոչ էլ Գանցին չհաջողվեց ձևավորել նախարարների կաբինետ, այդ իսկ պատճառով խնդիրը դրվում է այժմ Կնեսետի պատգամավորների վրա:
«Դա նշանակում է, որ, օրենքի համաձայն, սկսած այսօրվանից, 21 օրվա ընթացքում հաջորդ կառավարության ձևավորման որոշումը դրվում է Կնեսետի պատգամավորների վրա… Դա լուրջ փորձության ժամանակ է Իսրայել պետության համար: Այդ 21 օրվա ընթացքում դուք չեք ներկայացնելու ձեր դաշինքներն ու կուսակցությունները, դուք պատասխանատու եք լինելու ձեր խղճի առջև»,-ասել է նախագահը Երուսաղեմի իր նստավայրում կայացած հատուկ արարողության ընթացքում։
Նմանատիպ նյութեր
591 դիտում
13:55 27-11-2014
Ուկրաինայի Ռադան առաջիկա օրերին կքննարկի նոր կառավարություն ձևավորելու հարցը
1524 դիտում
23:32 28-07-2015
Կոալիցիոն կառավարություն ձևավորելու շանսերն ավելի են նվազում. Էրդողան
1435 դիտում
11:15 17-08-2015
Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն կոալիցիոն կառավարություն ձևավորելու վերջին փորձը կանի
Այս բաժնից
367 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
457 դիտում
22:38 15-04-2024
Տաջիկստանի նախագահը մայիսի երկրորդ կեսին կայցելի Ադրբեջան