211652_close_icon
views-count3749 դիտում article-date 20:07 21-11-2019

Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի. ՀՀԿ հայտարարությունը

Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի։ Այս ամսին այսօր՝ նոյեմբերի 21–ին, ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/3rdPresidentofRA/photos/a.193436728254372/276952703236107/?type=3&theater]էջում [/url]հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը։ Հայտարարության մեջ մասնավորապես գրված է. «Դատախազությունը պատրաստակամորեն ուսումնասիրություն է սկսել «Սասնա ծռեր» կազմակերպության հերյուրանքի հիման վրա, որը, ի դեպ, հանրության շրջանում առավել հայտնի է «ահաբեկչական խումբ» անվամբ: Այդ ուսումնասիրության արդյունքը կլինի լավագույն պատասխանը վերոհիշյալ հերյուրանքին: Հավելենք, որ Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի»:

Նմանատիպ նյութեր