211652_close_icon
views-count921 դիտում article-date 21:38 21-11-2019

Սպիտակի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 20-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներն ու Լոռու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները հերթական ուժեղացված ծառայությունն են իրականացրել՝ բնապահպանական ոլորտի օրինախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Սպիտակ-Վանաձոր ճանապարհի սկզբնամասից բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Լոռու Մրաց գյուղի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու վարած «ֆորդը», որը բարձված էր մոտ 4 խմ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Լոռու Եղեգնուտ գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի վարած խոշոր բեռնատարը ևս բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Սպիտակ-Վանձոր ճանապարհից։ «Զիլ»-ը բարձված էր մոտ 8 խմ փայտանյութով, որի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ վարորդը չի ներկայացրել։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր